Լրահոս

24.05.2011 16:12


Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում Նիդերլանդների Ալմելո քաղաքում

Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում` կազմակերպված Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձավ Առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում:  Բոլոր տարաձայնությունները, տարբերվող կարծիքներն ու մոտեցումները երկրորդական դարձան եւ աշխարհասփյուռ հայությունը միավորվեց հայրենիքի հետ` հասնելու բարձրագույն գաղափարի իրականացմանը` անկախ հայրենիքի հաստատմանը»:

Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը