Ռուսաստանը Լիբիայի ապստամբներին ճանաչել է որպես օրինական բանակցող կողմ
Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե լիբիական ապստամբների ապաստարան Բենգազիի ներկայացուցիչները Մոսկվայից խնդրում են իրենց ճանաչել որպես բանակցություննեի օրինական կողմ, այլ ոչ թե Լիբիայի միակ իշխանություն։
ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Ռուսաստանը Լիբիայի անցումային ազգային խորհուրդը ճանաչում է որպես գործընկեր։
Լավրովն ընդգծել է, թե այս ամենը ենթադրում է, որ կճանաչվեն նաև բանկցությունների այլ գործընկերներ, որոնք ներկայացված կլինեն և՛ Տրիպոլիից, և՛ Լիբիայի արևմտյան տարածքներից։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի կեսերից Լիբիայում զանգվածային անակարգություններ սկսվեցին, որը հետագայում վերածվեց քաղաքացիական պատերազմի։