Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանում գործում է նիկոլի դեմքով
Թուրքի փալասը իր հանրահավաքին, վարչական եւ այլ ռեսուրսների կիրառմամբ, քանակ է փորձում ապահովել, որպեսզի մեծ թուրանի իրագործմանը լծված թուրք-ադրբեջանական տանդեմին ցույց տա՝ իբրև հայի գեն էլ չկա, իբրև հայերը ձեզ սիրում են, իբրև այնքան անինքնասեր ու անթասիբ են, որ ձեր ճանապարհը կտրողները ավելի քիչ են, քան հարթողները։
Ես անձամբ՝ պայքարելու եմ, քանի շնչում եմ, անզիջում եմ պայքարելու, մինչեւ վերջին թուրքի դուրս շպրտումը։ Եվ կոչ եմ անում պատվախնդիր բոլոր հայերին՝ դարձե՛ք այդ եսը, անմնացորդ պայքարեք, մինչև հաղթանակ, պայքարե՛ք, որովհետև պետականության ու ժողովրդի ֆիզիկական ոչնչացման ծրագրին են լծված այս թուրքասերները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանում գործում է նիկոլի դեմքով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հենարանով եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով։ Իսկ թուրքական «Yeni Şafak» մերձիշխանական թերթը արդեն բացահայտ է գրում, որ փաշինյանը իրենց համար իդեալական տարբերակ է: Այսօր ՀՀ ԱԽ հայտարարություն տարածեց, որը էլ ոչ այլ ինչ է, քան ճնշում Հանրապետության նախագահի վրա։
Փաստացի, թուրքերը ձեռք ձեռքի տված հարձակվել են ժողովրդի պաշտպան ու պատվար Հայոց Բանակի վրա, իսկ Հանրապետության նախագահին էլ ճնշման են ենթարկում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանում գործում է նիկոլի դեմքով