Լրահոս

24.05.2011 15:45


ԲՀԿ-ի որոշումից ՀՀԿ–ում իրար չե՞ն խառնվել

ԲՀԿ-ի որոշումից  ՀՀԿ–ում իրար չե՞ն խառնվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե  արդյոք ՀՀԿ–ում իրար չե՞ն խառնվել  ԲՀԿ այն հայտարարությունից, թե իրենք առանձին ցուցակով են մասնակցելու ընտրություններին՝ ասել է, թե ՀՀԿ-ականը վաղուց իրար չի խառնվում:

– ՀՀԿ-ն խառնվելու բան չունի: Դա ԲՀԿ-ի որոշելիք խնդիրն է՝ առանձի՞ն կմասնակցի, թե՞ ոչ։  Ընդդիմադիր դաշտում բոլոր քաղաքական ուժերը միմյանց հետ բանակցում են, բայց ոչ մեկդ այդտեղ արտառոց բան չեք տեսնում: Բավական է, որ իշխանական թևից մեկը մի բան ասի, բոլորը իրար կխառնվեն,–ասել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՀԿ–ն ՕԵԿ–ին խորհրդարան չմտնելու վտանգից փրկելու համար միասնական ցուցակով հանդես գա, Հավհաննես Սահակյանը  պատասխանել է, թե նման հարց չի քննարկվել։

–Ոչ մի տեղ գրված չէ, որ ընտրություններին մենք միասնական ցուցակով ենք գնալու,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը