Լրահոս

24.05.2011 15:33


Վարդան Խաչատրյան. «... դա վատ կանդրադառնա ՀԱԿ–ի համար»

Վարդան Խաչատրյան. «... դա վատ կանդրադառնա ՀԱԿ–ի համար»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանն ու պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ  այն վաղուց ծրագրված  քայլ էր, և ՀԱԿ–իշխանություն դաշինք ձևավավորվի, ասել է, թե քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի։

–Սա աքսիոմա է: Վաղուց կանխատեսված և այլն քայլերը հատուկ են միայն գերտերություններին: Մի հատ հարց տանք, էլի` ուժերի միջև հարաբերություններն այնքան կայո՞ւն են, որ կարող ենք տարիների հեռավորությամբ ծրագրեր կազմել: Այժմ կարելի է բնութագրել որպես խառնակ ժամանակաշրջան: Խառնակ իրավիճակը  հասարակության մեջ է: Գոյություն ունեցող էլիտայի` միմյանց գցելու շրջանն է: Այդ խուրձը ձևավորվում է բարոյական անձանց միջոցով: Դա կարևորագույն գործընթաց է`  քաղաքական դաշտ պետք է բերվի այլընտրանք,–ասել է նա:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ ՀԱԿ-ի և  ՀՀԿ-ի համագործակցությունը կարժանանա ժողովրդի վատ վերաբերմունքին:

–Եթե ժողովրդի մեջ կայացավ այն տեսլականը, որ այս ուժը գնալու է իշխանության հետ համագործակցության, ապա վատ կանդրադառնա ՀԱԿ-ի համար: Քաղաքական-հասարակական ընթացքի մեջ տեսնում եմ այլ ուժի ձևավորումը: Երրորդ ուժի պահանջը կա,–ասել է նա:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ այսօր երրորդ ուժի ձևավորման գործընթաց կա, սակայն այն դեռևս չի կայացել։

–Մեր երկրում հասարակությունը տաքարյուն է, և այդ ձևավորվող նոր  ուժը մի քանի  ամսում կարող է թափ հավաքել,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը