Կարծիք

01.03.2021 16:00


Թուրքի կողքը կանգնելուց հետո գնացեք եկեղեցի ու աններելի մեղքի համար թողություն խնդրեք. խնդրեք, որ ձեզ պատժի, միայն ձեզ ու ոչ ձեր երեխեքին

Թուրքի կողքը կանգնելուց հետո գնացեք եկեղեցի ու աններելի մեղքի համար թողություն խնդրեք. խնդրեք, որ ձեզ պատժի, միայն ձեզ ու ոչ ձեր երեխեքին
Թմրամոլ արնախումերի իշխանությունը հույս ունի այսօր վարչական ռեսուրսով մարդ հավաքելով Գլխավոր շտաբի պետին վախեցնել, որ իրեն ենթարկվեն: Ստորաքարշ սրիկան չի հասկանում, որ բերովի մարդիկ իր կաշին չեն փրկելու, ոչ էլ կողքն են կանգնելու: Բանակն էլ իրեն իր տեղը ցույց է տալու: Բայց այ նրանք, ովքեր իր կողքն են կանգնելու, Հայաստանում գտնվող թուրքական հեռուստաընկերություններին ու մյուսներին ցույց են տալու, որ 5000-ից ավել երեխեքի արյուն թափած սրիկայի կողքին են ու... ու համաձայն են դրան:
Գիտեք ի՞նչ, եթե դուք թուրքական ալիքով պիտի երևաք թուրքի կողքին ու ասեք`լավ է արել, գնացեք ու արեք: Ու հետո գնացեք եկեղեցի ու աններելի մեղքի համար թողություն խնդրեք: Խնդրեք, որ ձեզ պատժի, միայն ձեզ ու ոչ ձեր երեխեքին: Դուք մարդասպան արդարացնող եք, դուք չարությունից հոգևարքի մեջ գտնվող սրիկայի հանցակից եք: Սա ընտրություն չի, սա ճամփաբաժան է: Թուրքի ու հայի, Թուրքիայի ու Հայաստանի, մարդասպանին աջակցելու ու զոհին ապրումակցելու միջև: Ընտրեք:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը