Լրահոս

24.05.2011 15:22


Վնասը, հաշվարկված տույժն ու տուգանքները հատուցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

Վնասը, հաշվարկված տույժն ու տուգանքները հատուցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

Ազգային ժողովում 1-ին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Մասնավորապես, ՔՕ մի շարք հոդվածներով հանցագործություն կատարած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե հատուցել են վնասը, հաշվարկված տույժն ու տուգանքները: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, այս հանցագործություններ կատարած անձինք, բացառությամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, այսօր էլ ազատվում էին այդ պատասխանատվությունից, սակայն նպատակը ընդլայնումն էր, քանի որ տնտեսվարող սուբյեկտների կողմից բավականափաչ հարցեր էին բարձրացվում: Նա նշել է, որ այս հոդվածների բացակայության պարագայում ցանկացած տնտեսվարող սուբյեկտ եթե 2 միլիոնից ավելի ոչ ճիշտ հաշվարկ է կատարել, կարող է ընկնել այս հոդվածների տակ ու դառնալ քրեական պատասխանատվության սուբյեկտ: Առաջարկվող փոփոխություններով, այդ մտահոգությունները, նախարարի խոսքերով, դուրս են գալիս: Նա նաև ընդգծել է, որ մտահոգություն կար, թե այս փոփոխություններով կարող է առավել շահավետ իրավիճակ ստեղծվել, որ տնտեսվարող սուբյեկտները խուսափեն հարկեր վճարելուց կամ այս հոդվածներով նախատեսված հանցագործություններ կկատարեն, բայց միշտ էլ գրպանում կունենան այն տարբերակը, որ կվճարեն ու կազատվեն պատասխանատվույթունից, սակայն հանձնաժողովին ներկայացված ընթացակարգից պարզ է դառնում, որ սուբյեկտի համար դա պետք է որ ձեռնտու չլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը