Լրահոս

24.05.2011 15:14


Հովհաննես Սահակյան. «Ես չեմ ուզում ասել, որ այսօր կա այդ երկխոսությունը»

Հովհաննես Սահակյան. «Ես չեմ ուզում ասել, որ այսօր կա այդ երկխոսությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն  երկխոսությանը՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե եթե ընդդիմության ձևակերպած խնդիրները  համընկնում են իշխանությունների գործողությունների հետ, դա չի նշանակում, թե  ինչ-որ պայմանավորվածություն կա։

–ՀԱԿ–ՀՀԿ ենթադրյալ կամ թվացյալ երկխոսությունը մի փոքր վերլուծենք: Եթե լինի առողջ երկխոսություն, ես վատ բան չեմ տեսնում: Ես չեմ ուզում ասել, որ այսօր կա այդ երկխոսությունը: Կա ընդհանուր քաղաքական դաշտ, որտեղ արտախորհրդարանական ուժերը ձևակերպել են իրենց մտքերը, խոհերը, կա իշխանություն, որ կատարում է խնդիրները,–ասել է նա:

Հարցին, թե հավանակա՞ն է այն թեզը, որ  ՀԱԿ–ն ու իշխանությունը կարող են դաշինք կազմել, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե ցանկացած քաղաքական գործիչ կարող է քնից արթնանալ ու  ինչ–որ թեզ արտաբերել, որը,  սակայն, պարզաբանել, մեկնաբանել կամ քններակելը պարատադիր չէ։

–Ընդհանուր առմամբ, երբ փորձում են խոսել ներքաղաքական կյանքի մասին, սկսում են տարբեր կողմից տարբեր բանաձևեր առաջ քաշել՝ երրորդ ուժի  ձևավորում, միասնական ցուցակ, կոալիցիայի  փլուզում:  Մինչդեռ  ասեմ, որ իշխանական թևի ներքաղաքական դաշտում այսօր բնական հունով է ամեն ինչ ընթանում: Իշխանությունը նաև՝ որպես կառավարող,  իրականացնում է իր առաջ դրված խնդիրները: Որևէ արտառոց բան չկա: Նույնիսկ արտառոց բան չկա, երբ ասում են, որ երրորդ ուժ, չորրորդ ուժ է ձևավորվում,–ասել է նա։

Հովհաննես Սահակյանը նշել է, թե չի հասկանում, թե որոշ անահտաներ և ուժեր ինչո՞ւ են մտահոգված և ուրախ չեն, որ  երկրը լարված վիճակից դուրս է եկել։

–Ինչի՞ են խառնվում կամ ինչի՞ են մտահոգ: Խառնակ է, իհարկե, ներկա շրջանը: Դա այն ուժերի մեջ է, որոնց նպատակը միայն իշխանափոխությունն է,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը