Լրահոս

24.05.2011 14:58


Դ. Հակոբյանն առանցքային տարբերություն չի տեսնում ՀԱԿ–ի և իշխանության գաղափարների միջև

«Մինչև հիմա մենք ներկա էինք խորհրդարանը առնելու գործընթացների (փողով), այսօր ավելանում է մի նոր քաղաքական գործամոլություն՝ տեղերը բաշխելու գործընթաց»։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նա չի ընդունում մենաշնորհ տալու հանգամանքը մի կուսակցության, որը գաղափարական առումով ընդդիմադիր չէ, այլ ռևանշիստական է։ Բանախոսի կարծիքով՝ «քաղաքական դաշտի կուսակցական արհեստական մոնոպոլիզացիան» թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր բևեռներում մեծագույն պետական հանցագործություն է։

Նա նշել է, որ որևէ առանցքային տարբերություն չի տեսնում Լևոն Տեր–Պետրոսյանի և իշխանության միջև ինչպես Ղարաբաղի հիմնահարցի, այնպես էլ տնտեսական քաղաքականության մեջ։

Դ. Հակոբյանի խոսքերով՝ ՀԱԿ–ը քողարկված ՀՀՇ–ն է։

–ՀՀՇ–ն՝ որպես պատմության գիրկն անցած շարժում, սպառել է իրեն գաղափարական առումով։ Չկա գաղափարախոսություն, չկա քաղաքականություն, չկա կուսակցություն,–հավելել է նա։

Խոսքի վերջում էլ մարքսիստների ղեկավարը նշել է, թե գրեթե համոզված է, որ 2013թ. կունենաք նոր նախագահ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը