Աշխարհ

01.03.2021 22:25


Փոխադարձ մեղադրանքներ և լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում

Փոխադարձ մեղադրանքներ և լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում

Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարում Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտում այն։

Հաղորդվում է, որ ավելի վաղ Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը