Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը չի վերապահվի ՀՀ նախագահին
Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Անդրադառնալով 1-ին ընթերցումից հետո ներկայացված առաջարկներին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ առաջարկները քննարկել են ու հասել՝ «կարելի է ասել 100 տոկոս կոնսենսուսի»: Առաջարկներից մեկ-երկուսը չեն ընդունվել: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ներկայացրած մտահոգություններին, որոնք կապված էին ԱԺ պատգամավորի կողմից իր խորհրդականի ընտրության հարցին, որոնք անմիջական ազգակցական կապի մեջ չպիտի լինեն՝ նախարարը նշել է, որ այդ բացառությունը նախատեսված է: Ձևակերպվել է նաև, թե արդյոք պատգամավորի ելույթը չի դիտարկվի պաշտոնական դիրքի չարաշահում: Ձևակերպումներն այնպես են, որ դա բացառվում է: Նոր ձևակերպում է տրված նվերների հետ կապված ընթացակարգերին և խնդիրը նախարարի խոսքերով ևս լուծված է: Մի առաջարկ ընդունվել է մասամբ, այն է` բարձրաստիճան անձը պատասխանատվություն չի կրում իր հետ ապրող չափահաս զավակների կողմից հայտարարգիր ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է մտահոգությանը, կապված այն հանգամանքի հետ, թե արդյոք պատգամավորների էթիկայի կանոնները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից քննարկելու դեպքում խնդիրներ չեն առաջանա, մասնավորապես այն պարագայում, երբ այդ հարցով դիմող սուբյեկտ էր հանդես գալիս ԱԺ նախագահը՝ Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ մտահոգությունը հիմնավոր էր և հաշվի առնելով պատգամավորների գործունեության առանձնահատկությունն այն ընդհանրապես հանվել է։ ԱԺ պատգամավորների էթիկայի կանոններով բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը չի զբաղվելու: Նա նշել է, որ մտահոգություն կար նաև այն բանի հետ կապված, որ հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը չվերապահվի ՀՀ նախագահին: Այս մտահոգությունը ևս, նախարարի խոսքերով, փարատված է` նախագահը դա չի սահմանելու: Մի մասը սահմանվելու է սույն օրենքով, մյուս մասը` հանձնաժողովը: Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի կողմից կատարված առաջարկություններին՝ նախարարն ասել է, որ կոալիցոն գործընկերնեի ներկայացրած առաջարկներին վերաբերող առաջարկներն ընդունվել են, իսկ առաջարկությունների մյուս խումբը, որոնք վերաբերում էին հանձնաժողովի ձևավորման մոդելին, որով առաջարկվում էր կիսաքաղաքական ու կիսաանկախ մոդելը` չի ընդունվել:
Ինչ վերաբերում է հանրային ծառայողների սոցիալական ապահովվության վերաբերյալ առաջարկությանը, Հ. Թովմասյանը նշել է, որ դրանք իրենց բովանդակությամբ ընդունելի են, բայց կապված են ֆինանսական ծախսերի հետ ու չեն ընդունվել:

7or.am