Դավիթ Հակոբյան. «Հակասահմանադրական է անդրկուլիսյան գաղտնի դիվանագիտությունը որպես քաղաքական երկխոսություն ներկայացնելը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հանդես է եկել ամփոփիչ քաղաքական հայտարարությամբ, որը «վերաբերում է քաղաքականության մեջ նոր միտումների զարգացումներին, ինչը կարող է հետագայում կործանարար ազդեցություն թողնել, հատկապես՝ գաղափարական ճակատի վրա»։
Հայտարարության մեջ ասվում է.
«Պաշտոնական Երևանի և նրա պետական քարոզչամեքենայի կողմից ՀՀՇ–ական կեղծ ժողովրդավարների ու բարեփոխիչների ռևանշիստական, հետադիմական քաղաքական խունտային արհեստական ընդդիմադիր հեգեմոն մենաշնորհ տալը, նաև անդրկուլիսյան գաղտնի դիվանագիտությունը որպես քաղաքական երկխոսություն ներկայացնելը որակում ենք հակասահմանադրական քաղաքական կործանողություն և գործարք, իսկ ապագա պառլամենտում ՀՀՇ–ն ներկայացնելը որպես միակ ինքնակոչ ընդդիմադիր ֆրակցիա, այն էլ՝ մենաշնորհային ձևով, համարում ենք քաղաքական անհեռատեսություն՝ իդիոտիզմի աստիճանի հասնող՝ պետության քաղաքական անվտանգության առումով անկանխատեսելի հետևանքներով։
Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը հորդորում է ՀՀ նախագահին՝ սկսել անհապաղ, բաց, հրապարակավ քաղաքական կոնսուլտացիաներ բոլոր ընդդիմադիր քաղաքական սուբյեկտների հետ՝ դրանով իսկ վերջ տալով քաղաքական արենայի կուսակցական արհեստական մոնոպոլիզացիային, որը Հայաստանը քսան տարի շարունակ դարձրել է արյունոտ շահատակությունների թատերաբեմ»։
Դ. Հակոբյանը գտնում է, որ «երկխոսություն» բառը նման իրավիճակում կիրառելն արդեն իսկ անհեռատեսություն է.
–Անդրկուլիսյան գաղտնի դիվանագիտությունը ներկայացնել որպես այսպես կոչված «երկխոսություն»՝ ուղղակի հակասահմանադրական քաղաքական գործամոլություն է։

7or.am