Լրահոս

24.05.2011 13:44


Ռեժիսոր. «Ռաբիսն այսօր վերևից պարտադրված քաղաքականություն է»

Ռեժիսոր. «Ռաբիսն այսօր վերևից պարտադրված քաղաքականություն է»

Այսօր հրավիրված ասուլիսին ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ու «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, մշակութային հարցերի համակարգող Լալա Մնեյանը հայտնել են մշակութային հեղափոխություն սկսելու իրենց նախաձեռնության մասին։

«Ռաբիսն այսօր վերևից պարտադրված քաղաքականություն է։ Ես խորհրդային տարիներին էլ անում էի բեմադրություններ, որ թույլ չէին տալիս ներկայացնել, այսօր էլ նկարահանել եմ ֆիլմեր, որ տանը դրված են, չեն ցուցադրվում։ Մեծ հաշվով մշակութային ոլորտում բան չի փոխվել»,- ասել է Խաչիկ Չալիկյանը։

Ըստ Լալա Մնեյանի՝ չկա ծրագիր, որ կնպաստի բարձր արժեքների զարգացմանը։ «Մեզանում մշակութային քաղաքականություն մշակելու և իրականացնելու իրական խնդիր ունենք։ Կան մեր առջև բազմաթիվ մարտահրավերներ, սակայն պետականորեն չեն տրվում դրանց համապատասխան լուծումներ։ Ապրելով այս դավադիր իրականության մեջ՝ Գալուստ Սահակյանի և Հրաչ Քեշիշյանի ժամանակներում՝ իմ մեջ ընթացել են այս խմորումները շուրջ քսան տարի»,–ասել է նա՝ կոչ անելով  հայ մշակութային արժեքների վերականգնմամբ և պահպանությամբ մտահոգ մարդկանց միավորվել մշակութային հեղափոխությունն իրականացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը