Կարծիք

01.03.2021 13:50


Իրենցքայլականների վերջին հնարավորությունը

Իրենցքայլականների վերջին հնարավորությունը
Դիակը փորձում է երկրորդ "Մարտի 1" կազմակերպել ու դա խիստ հավանական է։ Նույն ժամին երկու հանրահավաքներ են կազմակերպվում ու միմյանցից մոտ հեռավորության վրա երկու երթեր են լինելու, իսկ փոխադարձ ատելությունը մեծ է։
Իրենցքայլական այն պատգամավորները, որոնք կարմիր գիծը դեռ չեն հատել, ունեն վերջին հնարավորությունը հնարավոր արյան տակ չմտնելու համար։
Կեսօրին հայտարարեք, որ դուրս եք գալիս ֆրակցիայից եւ միանում եք Դիակի հրաժարականի պահանջին։ Հակառակ դեպքում ձեր վրա ծանր մեղք եք վերցնում։
Ընդամենը մի քանի ժամ ունեք այդ որոշումը կայացնելու համար եւ երկար կյանք նման որոշում չկայացնելեւ դեպքում զղջալու համար։
***

Ոչ մի դեպքում Դիակին չպետք է եւս երկու ամիս ժամանակ տալ, առավել եւս իր վարչապետության պայմաններում ընտրություններ անցկացնել։

Դա նշանակում է նախընտրական թեժ իրավիճակում արդեն ակնհայտորեն քաղաքացիական պատերազմի տանել երկիրն, առավել եւս, որ բարոյական արժեքներ չունեցող, հիվանդագին խաբեբա, պետականության եւ օրինականության գիտակցությունից բացարձակապես զուրկ անձնավորության հետ գործ ունենք։

Եւս երկու ամիս երկիրն այս փորձությանը չի դիմանա։

Ծանր օրեր են դիմացը սպասվում, բայց հարցերը հիմա պետք է լուծվեն, այլ տարբերակ չկա։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը