Լրահոս

24.05.2011 13:23


Հանրապետությունում գրանցված է 13 հազար վտանգավոր օբյեկտ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն անդրադարձել է հանրապետությունում կարուսելների անվտանգության խնդրին։ «Այսօր Հայաստանում գրանցված է 108 կարուսել` 71-ը Երևանում, 6-ական  Վանաձորում և Ղափանում, 19-ը Գյումրիում։ Օրենքի պահանջին համապատասխան դրանք տարին մեկ անգամ պետք է անցնեն փորձաքննություն և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո իրավունք է տրվում դրանք շահագործել։ Ընթացիկ ստուգումները պետք է կատարի կարուսելը շահագործող կազմակերպությունը»,–ասել է բանախոսը՝ նշելով, որ այս տարի գրանցված 108 կարուսելներից փորձաքննություն են անցել դեռևս 42-ը, 23 կարուսելի ուսումնասիրություն ընթացքի մեջ է, և 43 կարուսելի փորձաքննության ենթարկելու ժամկետը դեռ չի եկել։

«Մայրաքաղաքում ամենաբարվոք վիճակում են գտնվում «Լունապարկի» և «Մանկական երկաթուղու» կարուսելները։ «Հաղթանակ» զբոսայգում կարուսելների փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, սակայն որոշներին արդեն իսկ տրվել է թերությունների վերացման հանձնարարությունե,-նշել է Աշոտ Պետրոսյանը։ Նա նաև հայտնել է, որ հանրապետությունում  գրանցված է 13 հազար վտանգավոր օբյեկտ, որոնց  0.1%-ը են միայն կազմում կարուսելները:

Այս խորագրի վերջին նյութերը