Դավիթ Հարությունյան. «Սա էլ մեր նվերն ընդդիմությանը»
Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ քննարկվել ու 1-ինու 2-րդ ընթերցմամբ քվերակության է դրվել կոալիցիոն պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ Ընտրական օրենսգիրք» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով այն, հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ երբ քվեարկության արդյունքների ամփոփման փուլում հաշվարկվում է մատյանում առկա ստորագրությունների թիվը՝ ամրագրվում է մատյանում, և դրա մասին տեղեկությունները կապի հնարավոր բոլոր միջոցներով գնում է ԿԸՀ։ Վստահված անձը կարող է պահանջել, որ իրեն անմիջապես տրամադրվի քաղվածք գրանցամատյանից` ընտրությանը մասնակցող ընտրողների թվի վերաբերյալ, որը վավերացված կլինի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
-Սա էլ մեր նվերն ընդդիմությանը,- եզրափակեց Դավիթ Հովհաննիսյանը:
Մինչ նախագծի քվերակությունը, սակայն, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իիրենք իհարկե բարձր են գնահատում կոալիցիայի այդ քայլը, սակայն իրենց ուզածն ի վերջո չի իրականացել.
-Մեր չորս առաջարկից ի վերջո կիսատ-պռատ ընդունվել է մեկը: Այնուամենայնիվ դա էլ համարում ենք լուրջ առաջընթաց, բայց մենք կողմ չենք քվերակելու, մենք դեմ ենք քվեարկելու:
Նախագիծը դրվեց քվերակության ու կողմ 76, դեմ 12 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

7or.am