Կարծիք

28.02.2021 14:25


Նիկոլի սիրտը արյուն է ուզում

Նիկոլի սիրտը արյուն է ուզում

Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը։

Ակնհայտ է, որ նա լավ էլ հասկանում է, որ այդ հանրահավաքով ինքը իշխանությունը պահելու հարց չի կարող լուծել՝ նրա տակից փախել են պետական բոլոր ռեսուրսները թե ինստիտուցիոնալ, թե կադրային առումով։ Նիկոլը կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը։

Բայց այդ հանրահավաքին կարող են մասնակցել ռեժիմի փշրանքները՝ նրանք, ովքեր արդեն կորցնելու բան չունեն, տիգրովկայով կանայք եւ այլ ժեխ։ Այնուամենայնիվ, 1-2 հազար մարդ հավաքվի։

Նիկոլի նպատակն արդեն իշխանությունը պահելը չի, նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է։

Մարտի 1-ի սիմվոլիկան թողնենք մի կողմ, բայց հաստատ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Եթե նրա հանրահավաքը ստացվի, ապա դրա բախումը Բաղրամյանի հանրահավաքի հետ անխուսափելի է։ Միջամտելու են հատուկ ուժերը, ոստիկանները, զորքը, բայց արյուն թափվելու է։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել արյունոտի խարանը։

Բախումների ժամանակ անխուսափելիորեն զորքեր են միջամտելու, քաղաքում բոլորը տեսնելու են զինվորական տեղաշարժեր։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել խունտայի խարանը։

Պրոնիկոլական լրատվամիջոցները ետնիկոլական շրջանում դեռ որոշ ժամանակ գոյություն կունենան, նրանց գործը լինելու է այդ արյունը լմլմացնելը, իսկ նոր իշխանությունները ստիպված են լինելու լռեցնել այդ մամուլը։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել դիկտատորականի խարանը։

Հաջորդ ժամանակավոր իշխանության գործը լինելու է Հայաստանն ավերակներից հանելը, իսկ Նիկոլն ուզում է արդեն իսկ վարկաբեկել այդ իշխանությանը, դա է լինելու նրա հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից իր չկայացվածության համար։

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք:

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը