ՀՀ դատախազություն՝ քաղաքական խամաճի՞կ, թե՞ պետական շահի պաշտպան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ իրացնելով իր սահմանադրական լիազորությունները, վերադարձրեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՆՓ-ի հրամանագրի նախագիծը։
Մինչ այդ, երեկ, վերջնական որոշում կայացնելուց առաջ, Հանրապետության նախագահը հանդիպում էր ունեցել ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ըստ այդմ, կարող ենք երկու կարևոր եզրակացություն անել, ա/ հրամանագրի նախագիծը հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, և բ/ամենակարևորը՝ ՀՀ նախագահը հաստատում է և համակարծիք է ԳՇ-ի այն եզրակացությանը, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում ընդունելու ադեկվատ որոշումներ:
Հիշենք, ԳՇ հայտարարության կարևորագույն հաստատումներից մեկը՝ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Ըստ էության, ՆՓ-ի՝ երկիրը կործանման եզրին հասցնելու գնահատականը, ի լրումն իրավաբանական հանրույթի կողմից ներկայացված հայցի, ևս մեկ բավարար հիմք է /հաղորդում հանցագործության մասին/, որպեսզի ՀՀ դատախազությունը դավաճանության հիմքով քրեական գործ հարուցի ն. Փաշինյանի դեմ:
Փաստորեն, ՀՀ դատախազությունն առիթ ունի ապացուցելու՝ ինքը դավաճանին սպասարկող քաղաքական խամաճի՞կ է, թե՞ ապաքաղաքական կառույց, որը ծառայում է օրինականությանն ու հանրային, պետական շահին: