Հարուցվել է քրեական գործ ՍՊԸ-ի տնօրենի և մարզպետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու, իսկ ՍՊԸ-ի տնօրենի կողմից` խարդախության և փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ :
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանը, ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքնեները, ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով, օգտվելով մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.699,6 հազար դրամ գումար, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի՝ 12.699,6 հազար դրամ, գումար հափշտակելու, իսկ ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ, 325-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն