Փաշինյանը չի կարող գնալ նոր ռեպրեսիաների, քանի որ շուտով իր կողքին չեն լինի ոստիկանությունը, ԱԱԾ–ն ու այլ ուժայիններ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ իրավիճակ է ստեղծվել երկրում։ Նա պետք է հեռանա, որ վիճակը կայունանա։ Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Այդ մարդը դարձյալ ընտրում է հակասահմանադրական ճանապարհը։ Նա շանտաժով, ուժով բախումների է տանելու»,–ասաց նա։
Վերջինս անդրադարձավ հարցին՝ արդյոք իշխանությունը կգնա բախումների, եթե նախագահը երկրորդ անգամ չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը և այն ուղարկի Սահմանադրական դատարան․
«Նիկոլ Փաշինյանը չունի ռեսուրս, նա վերջացած է, չկա ինքը։ Կարճ ժամանակում նրան չեն ենթարկվելու նաև Դատախազությունը, ՀՔԾ–ն, Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն։ Այս մարդիկ հասկանում են՝ գործ ունեն խելագարի հետ, որը մեր պետությունը բերել է անդունդի եզրին։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ երկիրը չտանենք ցնցումների, որ հանկարծ արյուն չթափվի, բայց մենք աննահանջ գնալու ենք առաջ, ինքը պետք է հասկանա իր պատասխանատվությունը։ Ինքը չունի ռեսուրս նոր ռեպրեսիաներ անելու համար, ինքը պարզապես փորձելու է բախում ստեղծել հասարակության այն փոքր հատվածի հետ, որը դեռ հույսեր կամ շահ ունի այս իշխանության հետ»։
Իշխան Սաղաթելյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե ժողովուրդը բանակի ու նախագահի կողքին չկանգներ, գուցե շանտաժով այլ պատկեր ունենայինք, իսկ այսօր ՀՀ քաղաքացին իր վճռական քայլով ունեցավ իր առաջին ձեռքբերումը, այն է՝ նախագահի կողմից Փաշինյանի առաջարկի վերադարձ։

Մանրամասները՝ տեսանյութում։