Լրահոս

24.05.2011 12:12


Կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է

Ս.թ  մայիսի 22-ին, «Զվարթնոց»  օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ  է ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Համապատասխան   ծառայությունների համատեղ  ստուգման արդյունքում  պարզվեց, որ ահազանգը կեղծ էր: ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ  նմանատիպ  արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը