Կարծիք

27.02.2021 10:08


Այսօր Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ընդդիմությունն է պետականության և օրենքի երաշխավորը

Այսօր Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ընդդիմությունն է պետականության և օրենքի երաշխավորը

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Հայաստանի փրկության շարժման մասնակիցներին այս կարգի կազմակերպված ժողովրդին բախումներից և հակասահմանադրական գործողություններից զերծ պահելու համար:

Երկրում, որտեղ կառավարությունը ոտնահարել է օրհներգը, սահմանադրական դատարանը, դատական ամբողջ համակարգը, մարդու իրավունքները, բանակը, պատմությունը, կրթությունը, հերոսապատումը, բարձրաստիճան սպայական կազմը, բիզնեսի իրավունքները և վերջիվերջո Սահմանադրությունը` դա շատ կարևոր փաստ է:

Ոչ ոքու համար գաղտնիք չէ, որ եթե թուրքի կլոունը տեսներ շատ իրեն աջակցող մարդ և ընդիմությունն էլ չլիներ խոհեմ և պատասխանատու, ապա արյունն անխուսափելի էր, և հենց դրա մասին էր երազում ստահակը:

Այսօր Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ ընդդիմությունն է պետականության և օրենքի երաշխավորը:

Օր օրի ավելի եմ համոզվում, որ իմաստուն, նրբանկատ, վստահ, երկիրը քաոսից զերծ պահող, հայակենտրոն ընդիմությունը կհաջողի և դրա մասին են վկայում նաև ԳՇ-ի հայտարարությունն ու հաստատակամությունը:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը