Լրահոս

24.05.2011 11:06


Կարկտհարվել են. սպասվում են հորդառատ անձրևներ

Մայիսի 23-ին`ժամը 10.52-ին ստացված տեղեկության համաձայն` մայիսի 22-ին ժամը 23.00-ից մինչև 23.45-ը տեղացած ուժեղ կարկուտի հետևան­քով Սյունիքի մարզում  վնասվել են Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Խդրանց գյուղերի, իսկ մայիսի 23-ին  ժամը 04.30-ից  մինչև  05.10-ը` Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ, Կուրիս, Կարճևան, Գուդեմնիս, Տաշտուն, Շվանիձոր, Բարձրավան գյուղերի և Մեղրի քաղաքի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Նույն օրը ստացված տեղեկության համաձայն ժամը 15.00-ի սահմաններում տեղա­ցած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արփի, Աղավնաձոր, Հերհեր և Ռինդ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:

Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

«Հայպետհիդրոմետ.  ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպներ և տեղ-տեղ կարկուտ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 25 մ/վ արագությամբ: Համապատասխանաբար նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Այս խորագրի վերջին նյութերը