Լրահոս

24.05.2011 10:51


Նինո Բուրջանաձե. «Վրաստանի նախագահը հրաժարական կտա մայիսի 25–ին»

Ինչպես հայտնում է «GHN» վրացական գործակալությունը, Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն վստահ է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական կտա մայիսի 25–ին։

Նրա խոսքերով՝ հենց մայիսի 25–ն է վճռորոշ օր, և հենց այդ օրը կընկնի Սահակաշվիլիի վարչակարգը։

–Անարժան գլխավոր  հրամանատարը չի կարող խաղաղ անցկացնել շքերթը։ Մեր գործողությունները լինելու են ծայրահեղ խաղաղ՝ Սահմանադրության և Վրաստանի  շահերի շրջանակներում։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է պահպանել այն օջախը, որը կա հանրային հեռարձակման մեջ, և չպետք է կորցնենք այս տեսանկյունը, ընդհակառակը՝ պետք է ամրացնենք այն,–ասել է Բուրջանաձեն։

Հիշեցնենք, որ «Վրացական կուսակցության» ղեկավար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարել էր, թե երկու բան է խոստանում՝ մայիսի 25–ին լինելու է Վրաստանում, և  այդ օրը  Վրաստանի  իշխանությունների վերջին օրն է լինելու։

Այս խորագրի վերջին նյութերը