Հունվարին Վրաստանի տնտեսությունը նվազել է 11,5%-ով
Ազգային վիճակագրության ծառայության նախնական գնահատման համաձայն՝ 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) անկումը կազմել է 11,5%:
«Սաքստատի» հաղորդմամբ՝ 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է նկատվել հետևյալ գործունեության մեջ. շինարարության, տրանսպորտ և պահեստավորում, մշակվող արդյունաբերություն, տեղավորման միջոցներով ապահովում, մշակույթ, զվարճանք և հանգիստ, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարում, մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմոբիլների և մոտոցիկլետների նորոգում:
Աճ է նկատվել տեղեկատվության և հաղորդակցության, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում:

Աղբյուրը՝ jnews.ge