Լրահոս

24.05.2011 10:41


Միսսուրիում տորնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 116–ի

Միսսուրիում տորնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 116–ի

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Ամերիկայի Միսսուրի նահանգում վերջին տվյալներով զոհվել է 116 մարդ։

Ավելի վաղ հաղորդվում էր 89 զոհվածների մասին։

Ամենաշատը տուժել է Ջոլին քաղաքը, որի կենտրոնով փոթորիկը ճանապարհ է հարթել 10 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ։ Քաղաքում վնասվել են երկու հազար շենքեր, այդ թվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, խանութներ և բնակելի տներ։

Մոտեցող տորնադոյի մասին նախազգուշացումներով են հանդես եկել մյուս նահանգների իշխանությունները՝ Տեխասի հարավից մինչև Միչիգանի հյուսիս։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, մայիսի սկզբից ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների միջին արևմուտքում փոթորիկները խլել են ավելի քան 300 մարդու կյանք։

Այս խորագրի վերջին նյութերը