Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ռեզու Ռաուֆ Շեյբանին։
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Մուհամմեդ Ռեզա Ռաուֆ Շեյբանն Ալիևին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն կրոնական ղեկավար այաթոլա Համենի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ողջույնները։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման մասին՝ գոհունակություն հայտնելով նրանց ներկայիս հարաբերությունների մակարդակի վերաբերյալ։
Ընդգծելով Ադրբեջանի և Իրանի ուժեղ քաղաքական կապերի, ինչպես նաև տնտեսական ոլորտի նոր նախաձեռնությունների մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև բազմաթիվ փաստաթղթեր և համաձայնեցված բանաձևեր են ստորագրված։
Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից երկկողմանի կապերի մասին։
Հիշեցնելով Իրանի նախագահի հետ հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ իրենց կապում են ընկերական հարաբերությունները, որոնք մեծ ազդեցություն են թողնում երկու երկրների բարեկամական հարաբերությունների վրա։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարության ուղարկած ողջույնների համար և խնդրել է նրանց ևս փոխանցել իր ողջույնները։
Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին