Լրահոս

24.05.2011 10:18


Երեք մարդ է զոհվել, 150–ը՝ վիրավորվել ՆԱՏՕ–ի օդուժի հարձակումից

Երեք մարդ է զոհվել, 150–ը՝ վիրավորվել ՆԱՏՕ–ի օդուժի հարձակումից

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, հղում անելով Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Նուսա Իբրահիմին, փոխանցում է, որ ՆԱՏՕ–ի ավիացիան լույս երեքշաբթի գիշերը կես ժամվա ընթացքում 20 հարված է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 150 մարդ։

Ականատեսները նշում են, որ Տրիպոլիի վրա հարձակումը դարձել է ՆԱՏՕ–ի ամենահզոր ռմբակոծություններից մեկը Լիբիայի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

«ՌԻԱ նովոստի»–ի հաղորդմամբ՝ Մուսա Իբրահիմի տվյալների համաձայն՝ զոհվածների և վիրավորների մեծ մասը լիբիական բանակի կամավորներ են եղել։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու սահմանման և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը