Այսօր կշարունակվի Տիգրան Փոստանջյանի դեմ պատվիրված քրեական գործով դատավարությունը
Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 13.00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի կողմից Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ սարքված քրեական գործով դատական հերթական նիստը:
Շուրջ երեք ամիս անազատության մեջ պահվող քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանը արդեն 13 օր է, ինչ հացադուլի մեջ է` բողոքելով իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններից և ապօրինաբար իր դեմ որպես խափանման միջոց ընտրված կալանքից:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Զարուհի Փոստանջյանին կրկին ապօրինաբար արգելեց մուտք գործել մեկուսարան:

«Ժառանգություն» կուսակցություն