Սերգեյ Մարկով. «Վրաստանում իրադարձությունները կարող են անկանխատեսելի լինել»
Ինչպես տեղեկացրել էինք, Վրաստանի ընդդիմության ղեկավար Նինո Բուրջանաձեն հայտարարել է Վրաստանում հեղափոխության սկզբի մասին։
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը «GHN» վրացական գործակալությանն ասել է, որ Վրաստանում իրադարձությունները կարող են բերել անկանխատեսելի հետևանքների՝ մի կողմից կարող է ընկնել Սահակաշվիլիի իշխանությունը, մյուս կողմից կարող է կոպիտ ուժ կիրառվել ընդդիմադիրների նկատմամբ։
–Դժվար է կանխատեսել՝ ինչպես կավարտվի Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության ներկայիս պայքարը։ Նրանք օգտվում են հավասար աջակցությունից։ Սահակաշվիլիի աջակցությունը գյուղական շրջաններում է, պետական ապարատում և ուժային կառույցներում, իսկ ընդդիմության աջակցությունը հիմնականում խոշոր քաղաքներում է՝ Թբիլիսիում և Քութայիսիում։ Դրա համար բախումը շատ լուրջ է։ Ընդդիմությունը տրամադրված է վճռորոշ պայքարի ու հաղթանակի։ Հնարավոր է՝ ամեն ինչ ավարտվի այնպես, ինչպես նախորդ անգամ. Սահակաշվիլին դիմացավ, անվրդով մնաց, և ընդդիմությունը մի քանի ամսից ծախսեց բոլոր ուժերը, կորցրեց խանդավառությունն ու մարեց։ Իսկ հնարավոր է, որ ցանկացած պահի տեղի ունենա ինչ–որ իրադարձություն, որի հետևանքով Սահակաշվիլիի վարչակարգը տապալվի...,–կարծում է քաղաքագետը։