Վահան Հովհաննիսյան. «Այո', ինձ պետք է որ դուք իշխանությունը կորցնեք»
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 23-ի նիստում 3-րդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» օրենքի նախագիծը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության կոալիցիայի ներկայացրած տարբերակում ընդդիմությունն այնպիսի սուբյեկտիվ ներմուծումներ է փորձում անել, որ հնարավորություն լինի հետո ընտրությունների արդյունքը վարկաբեկել` հարցրել է.
-Սրանից հետևությունը ո՞րն է, որ մինչև հիմա բոլոր անճոռնի ու այլանդակ ընտրությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել դրանք հետևանք են ոչ թե որովհետև ընտրությունները վատ են անցկացրել անցկացնողները, այսինքն իշխանությւոնները, այլ որովհետև ԸՕ-ի մեջ եղել են կետեր, որոնք թույլ են տվել սուբյեկտիվ կերպով հետո վարկաբեկել այդ ընտրությունների արդյունքները, իսկ ընտրությունները եղել են մաքուր, զուլալ ու արդար:
-Ես հիմա չեմ հիշում տրամաբանության մեջ ինչպես է դա կոչվում, սիլոգիզմ, եթե չեմ սխալվում, որի էությունը հետևյալն էր, որ եթե անձրև է գալիս, ապա գետինը թաց է լինում, բայց եթե գետինը թաց է, դա դեռ չի նշանակում, որ անձև էր գալիս: Թերևս սա է իմ` ձեր հարցի պատասխանը,- ի պատասխան ասել է Հրայր Թովմասյանը:
Վահան Հովհաննիսյանին վրդովվեցրել է Հ.Թովմասյանի պատասխանը ու արձագանքելով նա ասել է, որ Հրայր Թովմասյանը իզուր է կարծում, թե սիլոգիզմի իմաստը միայն ինքն է հասկանում դահլիճում:
Այնուհետև իր ելույթում, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Լեհաստանում էլ կոմունիստներին իշխանությունից զրկելուց հետո ներկայիս Եվրախորհրդարանի նախագահն իր թիմակիցները կանգնած էին ընտրության առաջ՝ անե՞լ իսկական ռեֆորմներ, թե՞ ոչ:
-Նրանք եկել են եզրակացության, որ իսկական ռեֆորմը դա այն բարեփոխումն է, որի արդյունքում դու կորցնում ես իշխանությունը: Եթե փորձում ես անել բարեփոխում այնպես, որ դու միևնույն ժամանակ բոլոր պարագաներում մնաս իշխանության այդ բարեփոխումը բարեփոխում չի,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ Լեհաստանում այդ ռեֆորմն արվեց, Լեհաստանն էլ նորմալ ժողովրդավար երկիր դարձավ, բայց այդ բարեփոխումներն արած ուժերը կորցրեցին իշխանությունը ու «գնացին տուն»:
Նրա ելույթի ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է` ասելով.
-Ձեզ ռեֆորմը պետք չի պարոն Հովհաննիսյան, ձեզ պետք է որ մենք իշխանությունը կորցնենք:
-Անկեղծ ասած՝ այո՛, ինձ պետք է որ դուք իշխանությունը կորցնեք: Իսկ ես դա երբեք չեմ էլ թաքցրել: Իսկ դուք այդ ինչո՞վ եք այդ արժանիքները վաստակել, որ անընդհատ իշխանության մնաք: Ժողովրդի վիճա՞կն է ձեզ տալիս այդ հնարավորությունը,- պատասխանել է Վահան Հովհաննիսյանը:

7or.am