Այս տարի շրջանավարտների բացակայության պատճառով Գյումրու բուհերի վիճակը գրեթե աղետալի է
Արդեն 2-րդ տարին է, ինչ Գյումրու բուհերում ուսանողների թվի կտրուկ անկում է նկատվում: Սրա հետևանքով բուհերի աշխատակազմն աշխատում է թերբեռնված, իսկ որոշ դեպքերում էլ կրճատումներ են լինում:
Այս տարի շրջանավարտների բացակայության պատճառով Գյումրու բուհերի վիճակը գրեթե աղետալի է: Մայիսի 5-ին մեկնարկել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը, սակայն ընդունված դիմումների քանակը մի քանի անգամ զիջում է նախորդ տարիներին. Շիրակի մարզից միասնական քնություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 140 դիմորդ, որը գրեթե տաս անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ այս տարի դիմել է ընդամենը 10 դիմորդ: Այդ պատճառով բուհերի ղեկավարությունը որոշել է համապատասխան միջոցառումներ ձեռք առնել: Ռեկտոր Վարդևան Գրիգորյանը նշում է, որ ստիպված ավելացրել են նոր ոչ մանկավարժական մասնագիտություններ, որպեսզի դիմորդներին շահագրգռեն: Սակայն ուսանողների թվի կտրուկ անկումը բուհում հանգեցնելու է կրճատումների ինչպես պրոֆեսորադասախոսական կազմում, այնպես էլ տնտեսական աշխատակազմում։
–Ունենք տնտեսական շատ աշխատողներ, և կարծում եմ, որ այսօր այն ծավալի աշխատանք չեն կատարում, որն անհրաժեշտ է ինստիտուտում: Այս պարագայում քննարկման կդրվի նաև նրանց հարցը: Սակայն հնարավորինս կաշխատենք մեր աշխատողներին փողոց չթողնել,- ասել է ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
Գրեթե նույն իրավիճակն է մյուս պետական բուհերում: Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում նախորդ տարվա 227 դիմումի փոխարեն այս տարի բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել ընդամենը չորս հոգի: Իսկ Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրավիճակն է՛լ ավելի անմխիթար է: Այս տարի աշխատակազմի կրճատում և որոշ բաժինների փակում է սպառնում նաև այս բուհին: Նախորդ տարի 145 դիմորդի հայտ են ընդունել, սակայն այս տարի մինչ այժմ գրանցվել է 0 դիմորդ:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի