Լրահոս

23.05.2011 17:20


Եվրամիությունը խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ որոշում են ընդունել ընդլայնել անձերի և կազմակերպություննների ցուցակը, որոնց արգելվում է Եվրամիության տարածք մուտք գործել, և որոնց ակտիվները Եվրոպայում կսառեցվեն։

Հաղորդվում է, որ այդ որոշումը կապված է Թեհրանի ատոմային ծրագրի հետ։ «Սև ցուցակի» մեջ է ընդգրկվել ավելի քան հարյուր կազմակերպություն։

Ազատ առևտրի և տեխնոլոգիաների փոխարեն ատոմային ծրագրի սառեցման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունները կրկին կանգնեցվել են։ «Podrobnosti.ua»–ն փոխանցում է, թե Թեհրանը շարունակում է պնդել, որ իր ատոմային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ։

Այս խորագրի վերջին նյութերը