Լրահոս

23.05.2011 16:04


Նարեկ Սարգսյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ

Նարեկ Սարգսյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր քաղաքային խորհրդակցության ժամանակ մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետին՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետ և քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանին։ –Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով մնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի,– նշել է քաղաքապետը, այնուհետև անդրադարձել օրակարգային այլ հարցերի։

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանն իր դիմումի համաձայն էր ազատվել  զբաղեցրած պաշտոնից, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառ է դարձել ՀՀ կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների անհամաձայնությունը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը