Լրահոս

23.05.2011 16:28


Հրապարակվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

Փաստաթուղթը տեղադրված է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում:

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթի կապակցությամբ ուղերձ են հղել ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը