ԵՄ–ն Սիրիայի նախագահ Ասադի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում
Ինչպես հայտնում է «BBC»–ն, Եվրամիությունը խստացնում է Սիրիայի նախագահի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված երկրում զանգվածային բողոքի գործողությունները կոպտորեն ճնշելու հետ։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել սառեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ևս մի քանի պաշտոնյաների հաշիվները, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել նրանց տեղաշարժի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ–ը Սիրիայի ղեկավարության նկատմամբ միանձնյա քայլեր էր ձեռնարկել։