Լրահոս

23.05.2011 16:27


Վրաստանի ԱԳՆ. «Արտառոց ոչինչ չկա Ժողովրդական ժողովի գործողություններում»

Վրաստանի ԱԳՆ. «Արտառոց ոչինչ չկա Ժողովրդական ժողովի գործողություններում»

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն գտնում է, որ Ժողովրդական ժողովի գործողություններում, որոնք տեղի են ունենում այս պահին Թբիլիսիում, արտառոց ոչինչ չկա։

«Որպես կառավարության անդամ՝ կարող եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ընդունում է քաղաքացիների ազատ ժողովների և ցույցերի իրավունքը։ Դա մեր արժեքավոր սկզբունքն է։ Ավելին՝ պետությունը նույնիսկ պաշտպանում է այս գործընթացը»,–ասել է Կալանդաձեն լրագրողներին։

Ինչ վերաբերում է Արևմուտքի արձագանքին Թբիլիսիում և Բաթումիում կատարվողի վերաբերյալ, Կալանդաձեն նշել է, թե այն դեռ չկա։

«Վրաստանի ԱԳՆ այս հարցի շուրջ միջազգային հանրության կողմից ոչ մի դիմում չի ստացվել, չնայած մենք հետևում ենք՝ ինչպես են ներկայիս իրադարձությունները լուսաբանվում աշխարհում»,–ընդգծել է նա։

Վրաստանի ծայրահեղական ընդդիմությունն արդեն երրորդ օրն է՝ հանրահավաքներ է անցկացնում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությանն օգնելու համար Թբիլիսի է խոստացել գալ Սահակաշվիլիի նախկին համախոհ, Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով արդեն մի քանի տարի է՝ սահմաններից դուրս թաքնվում է վրացական արդարադատությունից։

Այս խորագրի վերջին նյութերը