-Ո՛չ: «Հանրապետականը» նման հայտարարություններ չի արել: Միգուցե «Հանրապետականի» անունից ինչ-որ մարդիկ արել են, բայց «Հանրապետականը» նման հայտարարություններ չի արել: Բայց ես գիտեմ, որ նման հայտարարություններ եղել են:
-ԻսկԴուքհամամի՞տեքայդհայտարարություններիհետ:
-Դա արդեն ուրիշ խնդիր է:
-Նախկինումասումէիքնաև, որ 2008թ. մարտի մեկի քաղաքականպատասխանատվությունըԼևոնՏեր-Պետրոսյանիուսերինէ: Հիմաէ՞լեքնույնըպնդում:
-Դա իրավական դաշտի խնդիր է: Եթե իրավական դաշտում ապացուցվի, որ քաղաքական պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին է…այսինքն՝ իրավաբանները պետք է դա ապացուցեն:
Գագիկ Մելիքյան
Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ
-Կարծես Հայ ազգային կոնգրեսի երրորդ պահանջն էլ է կատարվում, որից հետո պետք է սկսվի երկխոսությունն իշխանությունների հետ: Ի վերջո, ինչի՞ շուրջ են երկխոսելու ՀԱԿ-ն ու իշխանությունը:
-Քաղաքական խնդիրների:
-ՀԱԿ-ը պնդում է, որ միմիայն արտահերթ ընտրությունների շուրջ է լինելու երկխոսությունը:
-Նման խնդիր, կարծում եմ, ընդհանրապես գոյություն չունի:
-Այսինքն, պոպուլիզմո՞վ են զբաղված:
-Իրե՛նց հարցրեք:
-2008–ին ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, թուրք է, քիրվա է, և նման այլ որակումներ էին տալիս: Հիմա ՀՀԿ-ն փոխե՞լ է իր կարծիքը, որ պատրաստ եք նրա հետ նստել երկխոսության:
-Ո՛չ: «Հանրապետականը» նման հայտարարություններ չի արել: Միգուցե «Հանրապետականի» անունից ինչ-որ մարդիկ արել են, բայց «Հանրապետականը» նման հայտարարություններ չի արել: Բայց ես գիտեմ, որ նման հայտարարություններ եղել են:
-Իսկ Դուք համամի՞տ եք այդ հայտարարությունների հետ:
-Դա արդեն ուրիշ խնդիր է:
-Նախկինում ասում էիք նաև, որ 2008թ. մարտի մեկի քաղաքական պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին է: Հիմա է՞լ եք նույնը պնդում:
-Դա իրավական դաշտի խնդիր է: Եթե իրավական դաշտում ապացուցվի, որ քաղաքական պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին է…այսինքն՝ իրավաբանները պետք է դա ապացուցեն:
-Բայց ինչո՞ւ դա նախկինում չէիք ասում, այլ բոլորովին այլ հայտարարություններ էիք անում:
-Ցանկացած քաղաքական իրադարձության համար այդ իրադարձության մասնակիցը, կազմակերպիչը պատասխանատվություն են կրում:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը