Ճապոնիայում գրանցվել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Ֆուկուսիմա վարչական շրջանի Իվակի քաղաքից 237 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը 29,2 կմ խորության վրա է եղել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։
РБК–ի փոխանցմամբ՝ զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։ Ցունամիի վտանգ առայժմ չի հայտարարվել։
Ճապոնիան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և այդ երկրում երկրաշարժերը տեղի են ունենում կանոնավոր կարգով։ Վերջին անգամ երկրակեղևի լուրջ տատանումներ են արձանագրվել 2011թ. մարտի 11–ին։ Այդ ժամանակ 9,0 մագնիտուդով երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին խլել են ավելի քան 15 հազար մարդու կյանք։
Ճապոնիայում նոր երկրաշարժ է գրանցվել