Լրահոս

23.05.2011 15:34


Է. Շարմազանով. «Ադրբեջանական պատվիրակությունն ընկավ իր ստեղծած ծուղակը»

Է. Շարմազանով. «Ադրբեջանական պատվիրակությունն ընկավ իր ստեղծած ծուղակը»

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մայիսի 15-17-ը Սանկտ Պետերբուրգում Պավլիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 3 մշտական հանձնաժողովների նիստին` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի և ՀԱՊԿ խորհրդարանական ժողովի խորհրդի ու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 36-րդ հերթական լիագումար նիստին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովն ընտրվել է ՀԱՊԿ քաղաքական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ:

Պատվիրակության ղեկավար Սամվել Բալասանյանն ասել է, որ խնդիր է առաջացել թուրքալեզու պետությունների հետ կապված: Հայկական պատվիրակության կողմից պատշաճ հակահարվածի շնորհիվ հարցին լուծում է տրվել: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաջողությունը պայմանավորված էր ՀՀ պատվիրակության պետական մտածողությամբ ու կուսակցամոլության բացակայությամբ:

Է. Շարմազանովի փոխանցմամբ՝ թուրքալեզու երկրները Թուրքիայի համար ցանկանում էին նոր հարթակ ստեղծել: Դա, բնականաբար չպետք է տեղի ունենար.

-Ադրբեջանական պատվիրակությունն այստեղ ընկավ իր ստեղծած ծուղակը: Առավոտյան մեզ զանգահարեցին ադրբեջանական պատվիրակությունից ու ցանկացան հանդիպել, որի նպատակն էր մեկ փաթեթի մեջ ընդգրկել թե’ թուրքալեզու երկրների դիտորդական անդամությունը ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովին, թե’ ուղղափառների վեհաժողովը, այն դեպքում երբ դրանք լրիվ տարբեր հարցեր էին,- ասել է Է.Շարմազանովն ու ընդգծել, որ բնականաբար ՀՀ պատվիրակությունը պնդեց, որ դրանք 2 տարբեր հարցեր լինեն:

Նիստի ժամանակ ադրբեջանցիներն առաջարկեցին խնդիրը ամբողջությամբ քննարկել, սակայն ՀՀ պատվիրակությունը դեմ արտահայտվեց, ասելով, որ դեմ չեն, որ 2 հարցն էլ մտնի օրակարգ, սակայն կողմ է ուղղափառների վեհաժողովի դիտորդի կարգավիճակ ստանձնելուն, իսկ Թուրքիայի հետ կապված հատուկ կարծիք ունենք: Ադրբեջանցիները, ըստ Շարմազանովի, տեսնելով, որ ուղղափառների վեհաժողովը պետք է ընդգրկվի, դեմ քվեակեցին և՛ ուղղափառների վեհաժողովի ընդգկմանը, և՛ թուրքալեզու պետությունների  ընդգրկմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը