Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 8 քուրդ զինյալ է սպանվել
Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, թուրքական օդուժի գործողությունների հետևանքով փետրվարի 23-ին 8 քուրդ զինյալ է սպանվել:
ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

Աղբյուրը՝ ermenihaber.am