Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը կա
Ընդդիմություն-իշխանություն երկխոսություն կա՞: Այս մասին լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Հարցադրմանն ի պատասխան նա հայտարարել է.
-Կա՛: Բայց ինչ չափով, ինչ գնահատականով ես չեմ կարող ասել:
Իսկ արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններին նա հետևյալ կերպ է արձագանքել.
-Յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, կլինի նախագահական, կլինի խորհրդարանական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Եվ քանի որ ժամանակը շատ քիչ է մնացել` մեկ տարուց էլ քիչ ԱԺ ընտրություններին, ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, նաև ընդդիմությանը նախապատարաստվել ԱԺ ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրություններին մասնակցելու: Մենք նախապատրաստվում ենք հերթական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2012թ. մայիս ամսին:

7or.am