Լրահոս

23.05.2011 14:38


Ըստ Հովիկ Աբրահամյանի` համաներումը կկիրառվի մինչև սեպտեմբերի 21-ը

Ըստ Հովիկ Աբրահամյանի` համաներումը կկիրառվի մինչև սեպտեմբերի 21-ը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը համարում է ճիշտ պահին ընտրված, որը կթուլացնի երկրում առկա լարվածությունը: Այս մասին ԱԺ նախագահն ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հարցին` այդ համաներմամբ մարտի 1-ի դեպքերով դատապարտվածներն ազատ կարձակվեն, Հ. Աբրահամյանն առաջարկել է համբերություն ունենալ և սպասել չորեքշաբթի օրվա քննարկմանը, որից հետո ամեն ինչ հայտնի կդառնա: Իսկ թե համաներումն ինչ ժամկետում կկիրառվի, Հ. Աբրահամյանը հայտարարել է.

-Իմ կարծիքով մինչև սեպտեմբերի 21-ը:

Լրագրողները հետաքրքրվել են, համապատասխանո՞ւմ է իրականությանը այն տեղեկատվությունը, որ Հայաստան է պատրաստվում վերադառնալ Վանո Սիրադեղյանը` համաներման շրջանակներում, և սպասո՞ւմ է, որ նա կվերադառնա:

-Ես իրեն չեմ սպասում,-ի պատասխան ասել է Հ. Աբրահամյանը` վստահեցնելով նաև, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը