ԱԻՆ. «Սպասվող փոթորկի մասին լուրերը մտացածին են ու ստահոդ»
ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպներ և տեղ-տեղ կարկուտ: Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 20 մ/վ արագությամբ: Համապատասխանաբար նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
ԱԻՆ-ը հայտարարում է, որ անհայտ անձանց կողմից տարածվող` իբր սպասվող փոթորկի մասին լուրերը մտացածին են ու ստահոդ: