Netflix-ը նոր ֆիլմ է նկարահանել Պելեի մասին, որում հայտնի ֆուտբոլիստն առանց քայլակի ու անվասայլակի չի կարողանում տեղաշարժվել (լուսանկար, տեսանյութ)
Netflix-ի նոր վավերագրական ֆիլմում ֆուտբոլասերները կտեսնեն բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեին, սակայն ամբողջովին այլ տեսանկյունից, գրում է Mirror-ը:
Վավերագրական ֆիլմում հիմնականում անդրադարձ է կատարվում Պելեի անցած ճանապարհին, դժվարություններին և 1970 թվականի Աշխարհի գավաթի համար մրցումներին:
Ֆիլմը սկսվում է տեսարանով, որի ժամանակ ֆուտբոլիստը հարցազրույցի սենյակ ուղևորվելու համար օգտագործում է քայլակ, սակայն աթոռին հասնելուն պես այն դեն է նետում:
Ավելի ուշ ներկայացված տեսարաններում նա, խորոված ուտելու նպատակով, միանում է իր նախկին թիմակիցներին, սակայն այդ ժամանակ ևս նկատվում է՝ նրան տեղաշարժվելու համար անվասայլակ է անհրաժեշտ:
Բացի այդ, ֆիլմում Պելեն խոստովանում է, որ լաց է եղել նախքան 1970 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի մեկնարկը, «քանի որ չափազանց մեծ ճնշում է զգացել մի ազգի կողմից, որն ապրել է դաժան բռնապետության ներքո»:

Աղբյուրը՝ tert.am