Արամ Կարապետյան. «Մեր կուսակցության՝ ՀԱԿ–ի հետ դաշինքը բացառված է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պայքարելու է, որ Հայաստանում անցկացվեն արտահերթ ընտրություններ, բայց եթե չհաջողվի հասնել դրան, ապա իրենք մասնակցելու են հերթական ընտրություններին։
–Մեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին առանձին կամ դաշինքի ձևով,–ասել է նա։
Հարցին՝ ո՞ւմ հետ է հավանական, որ դաշինք կազմվի, Արամ Կարապետյանը պատասխանել է, թե դեռ գործընթաց է, հանդիպումներ, քննարկումներ, և չի կարող ասել, թե ինչ կստացվի։
–Օրինակ մենք հիմա բանակցում ենք ՀՌԱԿ–ի և ՍԴՀԿ–ի հետ,–ասել է նա՝ պարզաբանելով, որ ՍԴՀԿ ասելով՝ նկատի ունի միջազգային կուսակցությունը, որի ատենապետը Սեդրակ Աճեմյանն է, և Հայաստանում էլ ներկայացված է ոչ թե Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ գործող ՀԱԿ անդամ ՍԴՀԿ–ով, այլ Հնչակյան կուսակցությամբ։
Հարցին՝ իսկ «Ժառանգության» հետ համագործակցությունը հավանական համարո՞ւմ է, ՆԺԿ ղեկավարը պատասխանել է, որ «Ժառանգության» հետ իրենք միշտ էլ համագործակցել են։
Արամ Կարապետյանը նաև բացառել է, որ երբևէ ՀԱԿ–ի հետ դաշինք կկազմի։

7or.am