Աշխարհ

23.02.2021 22:15


Թուրքիայում կմեկնարկի ռազմածովային «Mavi vatan-2021» զորավարժությունը

Թուրքիայում կմեկնարկի ռազմածովային «Mavi vatan-2021» զորավարժությունը

Փետրվարի 25-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժությունը։

Թուրքիայի ռազմածովային ուժերից զորավարժությանը կմասնակցեն 82 ռազմանավ, ծովային 5 պարեկային ինքնաթիռ, 12 ծովային ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ռազմածովային ուժերի ամֆիբիա («երկկենցաղ») ծովային հետևակի բրիգադ և հատուկ ջոկատայիններ։ Իսկ ցամաքային ուժերից կմասնակցեն ընդհանուր նշանակության և հարձակողական ուղղաթիռներ, օդուժից՝ F-16, F-4 և հետախուզական արբանյակային ինքնաթիռներ:

Զորավարժությանը կմասնակցեն նաև Թուրքիայի ժանդարմերիայի որոնողափրկարարական ջոկատները և առափնյա ավտանգության 87 նավ, 27 ինքնաթիռ ու 20 ուղղաթիռ:

Նշվում է, որ զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն Միջերկրական և Էգեյան ծովերի թուրքական ջրերում ու կավարտվեն մարտի 7-ին:

Զորավարժության նպատակն է գնահատել ռազմածովային ուժերին կից շտաբերի, ստորաբաժանումների և նավերի պատրաստվածությունը, փորձել այլ ուժերի հետ համագործակցության ընթացակարգերը, զարգացնել փոխօգնության կարողությունները և բարձրացնել մասնակից օղակների պատրաստվածության մակարդակը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը