Լրահոս

23.05.2011 14:08


«Համաներում հայտարարելու մասին» նախագահի առաջարկությունը ԱԺ-ում կքվեարկվի չորեքշաբթի օրը

«Համաներում հայտարարելու մասին» նախագահի առաջարկությունը ԱԺ-ում կքվեարկվի չորեքշաբթի օրը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» և «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ խնդիրը փոխկապակցված է նաև սպասվող համաներման ակտի հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն էլ նշել է, որ ինքը դեռ անցած անգամ օրենքը ներկայացնելիս ընդգծել էր, որ այն «մինի ամնիստիա է»:

Նա ընդգծել է, որ խնդիրը նրանում է, որ մինչև համաներումը թեթևացվի դատապարտյալների վիճակը:

Ինչպես հայտնի է դարձել  «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկությունը Ազգային ժողովում կքվեարկվի չորեքշաբթի օրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը