Լրահոս

23.05.2011 14:00


Արամ Կարապետյան. «Իշխանություններն իրենց համար շատ ձեռնտու պահ են ընտրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»

Արամ Կարապետյան. «Իշխանություններն իրենց համար շատ ձեռնտու պահ են ընտրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ «Նոր ժամանակներ»  կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե այստեղ ամենալուսավոր  կետն այն է, որ քաղբանտարկյալները  ազատ կարձակվեն։

–Ես շատ ուրախ եմ, որ իմ բախտակից ընկերները վերջապես ազատ կարձակվեն,–ասել է նա։

Ըստ Արամ Կարապետյանի՝ իշխանություններն իրենց համար շատ ձեռնտու պահ են ընտրել  քաղբանտարկյալներին ազատ արձակելու  համար։

Եթե նկատեցիք՝ ե՞րբ քաղբանտարկյալների հարցը լուծեցին. երբ մենք  մոտեցանք ընտրություններին՝ հերթական ընտրություններին, որոնք պետք է լինեն մեկ տարուց, այսինքն՝ իշխանությունը հասկացավ, որ որպեսզի  դա չօգտագործվի ընդդիմության կողմից՝ իր ուզած սցենարով, ժամանակը ընտրելով՝ կատարեց այդ քայլը,–ասել  է նա։

Հարցին, թե այն փաստը, որ  ՀԱԿ–ը ողջունում է համաներմամբ քաղբանատարկյալների ազատարձակումը, արդյոք չի՞ նշանակում, որ նա այդ մարդկանց ընդունում է որպես քրեական հնացագործներ, Արամ Կարապետյանը պատասխանել է, թե իրավաբանորեն գուցե այդպես է, բայց պետք է հարցը դիտարկել քաղաքական հարթության մեջ։

–Քաղաքականության մեջ  կա հնարավորինի  արվեստը, այսինքն՝ գտնվել է ինչ–որ  հնարավոր  սցենար, որով կարելի է քաղբանտարկյալներին ազատության շնորհել։ Իրավական առումով Դուք ճիշտ եք ասում, որովհետև համաներում են հանցագործներին, բայց քանի որ աշխարհում չկա այլ նախատիպ, որ իշխանությունները  ընդունում են, որ դատապարտված մարդուն սխալ են դատել, և ազատ արձակի՝ ուրեմն պետք է գտնվի մի մեխանիզմ։ Ասեմ, որ գտնվել է քաղաքական մեխանիզմ, իսկ ՀԱԿ–ի՝  այս փաստը  ողջունելը, ճիշտն ասած, ինձ համար հասկանալի չէ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը