Լրահոս

13.01.2011 16:56


Ասանջը պատմել է անախորժություններից իր «ապահովագրության» մասին

Ասանջը պատմել է անախորժություններից իր «ապահովագրության» մասին

«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը պտմել է, որ իր անվտանգությունն «ապահովագրելու» նպատակով ինքը տեղեկատվությունների փաթեթ է պահել, որ եթե հանկարծ իր կամ իր ինտերնետ հնարավրությունների հետ ինչ-որ բան պատահի, այն հրապարակվի։ Ասանջի հարցազրույցը հրապարակվել է «The New Statesman» ամսագրում հունվարի 13-ին։

Ասանջն այդ ֆայլերի պարունակության մասին ոչինչ չի հայտնել, բայց նշել է, որ այդ տեղեկատվությունից պետք է զգուշանա ոչ միայն ԱՄՆ կառավարությունը, այլև մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը։

«WikiLeaks»-ի հիմնադրի խոսքերով՝ ինքը  դիվանագիտական բողոքի 504 նոտա ունի, որոնք վերաբերում են Մերդոքին և նրա «News Corp» ընկերությանը։

Թե ինչ կապ ունի Մերդոքը Ասանջի անվտանգության հետ կամ ինչ բողոքի նոտաներ մասին է խոսքը, Ասանջը չի հստակեցրել։ Նա միայն ընդգծել է, որ եթե իր կամ «WikiLeaks»-ի հետ ինչ-որ բան պատահի, ապա իր «ապահովագրությունը» կհրապարակվի։

Ասանջի հայտարությունը հնչել է այն ֆոնին, երբ փաստաբանները տեղեկացրել են, որ ԱՄՆ տեղափոխելուց հետո նրան, հնարվոր է, մահապատժի ենթարկեն։ Միևնույն ժամանկ նշվում է նաև, որ «WikiLeaks»-ի հիմնադիրը, ով այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, կարող է հանձնվել Շվեդիային,  որը Ասանջին մեղադրում է սեքսուալ բնույթի ոտնձգությունների համար։

Հանձման վերաբերյալ դատական լսումները նշանակված են փետրվարի 7-ին և 8-ին։

Դեռևս 2010թ. դեկտեմբերի սկզբին նրա ապահովության  այդ փաստաթղթերի գոյության մասին տեղեկատվություն էր տարածվել և  նշվել էր, որ Ասանջի ձերբակալման կամ սպանության դեպքում ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի։

Դրա համար ավելի վաղ ֆայլափոխանակման կապի վրա տեղադրվել է  «insurance.aes256» ֆայլը, որը 1,4 գեգաբայթ է և ենթադրվում է, որ պարունակում է ամերիկյան դիվանագետներին վերաբերող բոլոր տվյալները։ Ֆայլը  գաղտնագրվել էր 256 թվով, որը կհապարակվի, եթե Ասանջի հետ որևէ բան պատահի։

Այս խորագրի վերջին նյութերը